Job Openings Պահեստի պատասխանատու

About the job Պահեստի պատասխանատու

Մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Ջի Էս Սի» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է HIKVISION ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում և զբաղվում է անվտանգության համակարգերի մատակարարմամբ և սպասարկմամբ, աշխատանքի է հրավիրում Պահեստի պատասխանատուի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով:

Հիմնական աշխատանքային պարտականություններ:

  • Ապահովել Պահեստի արդյունավետ և համակարգված գործունեության կազմակերպումը,
  • Մշակել և ներդնել արտադրանքի պատվերի պլանավորման և օպտիմալացման առաջարկները,
  • Ներդնել պահեստի մնացորդների կառավարման ծրագրային մեխանիզմը,
  • Ապահովել գրաֆիկների պահպանման գործընթացը, անընդհատ կատարելագործել դրանք,
  • Ներդնել պահեստի կառավարման համակարգեր՝ պահեստի գործառնությունները օպտիմալացնելու, գույքագրման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով,
  • Ապահովել արդյունավետ հաղորդակցում թիմերի միջև՝ պատվերի ճշգրիտ պլանավորման և առաքման գործընթացի անխափան իրականացման համար,
  • Իրականացնել ամենօրյա և ամենամսյա գույքագրում,

  • Ներդնել կորուստների վերահսկման և մինիմալացման մեխանիզմներ։

Նվազագույն պահանջներ:

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մատակարարման շղթայի կառավարման կամ հարակից ոլորտում,
  • Պահեստների կառավարման առնվազն 3 տարվա փորձի առկայություն,
  • Թիմի արդյունավետ կառավարման հմտություն,

  • Պահեստի կառավարման և գույքագրման գործընթացների և ստանդարտների իմացություն,
  • Պահեստների կառավարման ծրագրերի տիրապետում,

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,

  • Վերլուծական հմտություններ և սեփական մոտեցումներն առաջարկելու կարողություն,
  • Ուշադրություն մանրուքներին։